Փետրվարի 21- Մայրենի լեզվի միջազգային օրն է: 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը կազմակերպել էր միջոցառում տոնի կապակցությամբ: Կենտրոնի տնօրինության և ուսուցիչների կողմից կազմակերպած միջոցառմանը կենտրոնի սաները ցուցադրեցին մայրենի լեզվի իրենց փայլուն իմացությունը, մասնավորապես նրանք հանդես եկան ասմունքով, երգեցողությամբ և պարային համարներով:
Բորիս Ղարսլյան