Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները դեմ են տուգանքների 100 միավորանոց համակարգին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները դեմ են տուգանքների 100 միավորանոց համակարգին

Վրաստանի խորհրդարանը վերադառնում է Վարչական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին քննարկումներին, որոնց համաձայն՝ նախատեսվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների 100 միավորանոց համակարգի ներմուծում:

Նոր օրինագծի համաձայն՝ վարորդական իրավունք ունեցող բոլոր անձինք իրենց պահուստում ունեն 100 միավոր, որոնք երթևեկության կանոնների խախտման դեպքում կսկսեն քչանալ՝ ելնելով խախտված ճանապարհային երթևեկության կանոնների տեսակից և քանակից: Այն անձինք, ովքեր կսպառեն իրենց բոլոր միավորները, ստիպված կլինեն վարորդական իրավունք ձեռք բերելու համար կրկին քննություն հանձնել:

Ռադիո Նորը հարցում է անցկացրել, թե արդյոք բնակիչները համաձայն են տվյալ օրինագծի հետ: Հարցվածների հիմնական մասը դեմ է արտահայտվել օրինագծին և նշել, որ այդ օրինագիծը կդժվարացնի հասարակ քաղաքացիների կյանքը:

Հարցման մանրամասները դիտեք մեր տեսանյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting