Պատգամավորների շախատավարձերի բարձրացումը բյուջեի վրա լրացուցիչ 5,7 մլն լարի կարժենա

Պատգամավորների շախատավարձերի բարձրացումը բյուջեի վրա լրացուցիչ 5,7 մլն լարի կարժենա

Հաջորդ գումարման խորհրդարանի պատգամավորների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը՝ 2025 թվականի հունվարի 1-ից, տարեկան 5 մլն 700 հազար լարիով կավելացնի ծախսերը։

Կանոնակարգում նախատեսված փոփոխության համաձայն, որը կներկայացնի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, պատգամավորների վարձատրությունը կսահմանվի հետևյալ կերպ.

Խորհրդարանի նախագահ – 10 000 լարի – (աճը՝ 3260 լարիով)

խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ՝ 9500 լարի (աճը՝ 3100 լարիով)

Խորհրդարանի նախագահի տեղակալ՝ 9250 լարի (աճը՝ 2910 լարիով)

հանձնաժողովի նախագահ, խմբակցության նախագահ՝ 9000 լարի (աճը՝ 3460 լարի)

Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, խմբակցության նախագահի առաջին տեղակալ՝ 8750 լարի (աճը՝ 3950 լարի)

հանձնաժողովի նախագահի տեղակալ, խմբակցության փոխնախագահ՝ 8500 լարի (աճը՝ 3760 լարի)

պատգամավոր, որը խորհրդարանի պաշտոնյա չէ՝ 8250 լարի (աճը՝ 3626 լարիով)։

Կանոնակարգի նախագծի համաձայն՝ պատգամավորի մահվան կամ հաշմանդամ ճանաչվելու դեպքում օգնության չափը կավելացվի 5000 լարիով։

Մասնավորապես, հաշվի առնելով փոփոխությունների նախագիծը, հարձակման հետևանքով պատգամավորի մահվան դեպքում մահացածի ընտանիքին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ 20000 լարիի չափով։ Պատգամավորի մահվան դեպքում մահացածի ընտանիքին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ 15000 լարիի չափով։ Իր լիազորությունների կատարման ընթացքում հաշմանդամ ճանաչված պատգամավորին տրամադրվում է միանվագ օգնություն՝ 15000 լարիի չափով։