Փետրվարի 21-ը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մարենի լեզվի օր:
1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցը ևս այս օրը չմատնեց անուշադրության: Ութերորդ և տասներորդ դասարանի աշակերտները գեղեցիկ ելույթներով հանդես եկան ուսուցիչների, իրենց ծնողների և հյուրերի առջև: Միջոցառումը կազմակերպել էր ուսուցչուհի Մաքրուհի Մղդեսյան-Բդոյանը:
Միջոցառման մանրամասները դիտեք մեր տեսանյութում.
Գարուշ Արզումանյան