Բացահայտվել է անմաքս ծխախոտի արտադրանքի պահեստավորման-փոխադրման-իրացման 24 փաստ

Բացահայտվել է անմաքս ծխախոտի արտադրանքի պահեստավորման-փոխադրման-իրացման 24 փաստ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն այս տարվա հոկտեմբերին Վրաստանի ողջ տարածքում իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են ակցիզային ապրանքների պահեստավորման-առաքման-վաճառքի 24 փաստ, ինչի համար մեղադրանք է առաջադրվել 23 անձի, որոնցից 9-ը ձերբակալված են։

Քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ բացահայտված անձանցից առգրավվել է 370.000 լարին գերազանցող ընդհանուր շուկայական արժեքով 74.358 տարբեր անվանական անմաքս սիգարետ։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 8 տարի ժամկետով։ sknews.ge