Խորհրդարանի պատգամավորի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա

Խորհրդարանի պատգամավորի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա

2025 թվականի հունվարի 1-ից Վրաստանում պատգամավորների աշխատավարձը հնարավոր է ավելանա, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ նշելով, որ օրենքի նախագծի նախաձեռնողն ինքն է։

Կանոնակարգում նախատեսված փոփոխության համաձայն, պատգամավորների վարձատրությունը կսահմանվի հետևյալ կերպ.

  • խորհրդարանի նախագահ՝ 10 000 լարի (ավելացել է 3․260 լարիով)
  • խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ՝ 9500 լարի (ավելացել է 3100 լարիով)
  • խորհրդարանի նախագահի տեղակալ՝ 9250 լարի (ավելացել է 2910 լարիով)
  • հանձնաժողովի նախագահ, խմբակցության նախագահ՝ 9000 լարի (ավելացել է 3460 լարիով)
  • հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, խմբակցության նախագահի առաջին տեղակալ՝ 8750 լարի (ավելացել է 3950 լարիով)
  • հանձնաժողովի նախագահի տեղակալ, խմբակցության փոխնախագահ՝ 8500 լարի (ավելացել է 3760 լարիով)
  • պատգամավոր, որը խորհրդարանում պաշտոնյա անձ չի համարվում՝ 8250 լարի (ավելացել է 3626 լարիով)։

Կանոնակարգի նախագծի համաձայն՝ պատգամավորի մահվան կամ հաշմանդամ ճանաչվելու դեպքում օգնության չափը կավելացվի 5000 լարիով։

Մասնավորապես, հաշվի առնելով փոփոխությունների նախագիծը, հարձակման հետևանքով պատգամավորի մահվան դեպքում մահացածի ընտանիքին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ 20 000 լարիի չափով։ Պատգամավորի մահվան դեպքում մահացածի ընտանիքին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ 15 000 լարիի չափով։ Իր լիազորությունների կատարման ընթացքում հաշմանդամ ճանաչված պատգամավորին տրամադրվում է միանվագ օգնություն՝ 15 000 լարիի չափով։ jnews.ge