ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության տեղեկատվական կենտրոնը Նինոծմինդայում անցկացրեց տեղեկատվական հանդիպում այն մասին, թե վիզայի ազատականացման պայմաններում Եվրոպա մեկնելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Հանդիպմանը ներկա էին գամգեոբայի և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա անձանցից շատերին հիմնականում հետաքրքրում էր Եվրոպական Միության երկրներ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և վիզայի ազատականացման ռեժիմի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին հարցերը:
Հանդիպման մասնակիցների հարցերին պատասխանում էր “Վրաստանի բարեփոխումների սսոցիացիա” ոչկառավարական կազմակերպության (GRASS) ղեկավարի տեղակալ Գեորգի Գոգուաձեն:
Վերջինս նշեց նաև այն պատճառները, որոնց համաձայն կարող են դեպորտացիայի ենթարկվել Եվրոպական Միության երկրներից:
Վիզայի ազատականացման մասին տվյալ տեղեկատվական ծրագիրը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որոնցից են շրջաններում իրականացվող հանդիպումները, տեսանյութները և “Ցույց տուր Եվրոպան” մրցույթը:
Այս մրցույթին ներկայացված են լինելու լուսանկարներ, նկարներ և պաստառներ: Մրցույթի հայտերն ընդունվում են հունվարի 25-ից մինչև մարտի 25-ը: Ցանկացողները կարող են իրենց աշխատանքները ուղարկել infocenter@geo.gov.ge էլեկտրոնային փոստի հասցեին:
Տեղեկատվական հանդիպումները կշարունակվեն ամբողջ Վրաստանի տարածքում մինչև մայիսի վերջ:
Մանրամասների մասին մեզ հաղորդեց “Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա” ոչկառավարական կազմակերպության ղեկավարի տեղակալ Գեորգի Գոգուաձեն.
Անաիտ Զալալյան