Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի III եռամսյակում Վրաստանում տեղի է ունեցել 1496 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց ընթացքում զոհվել է 121 մարդ, վիրավորվել՝ 2027-ը։ Դրանցից 31-ը տեղի է ունեցել Սամցխե-Ջավախեթիում, 38 մարդ տուժել է, 3-ը՝ մահացել։
Նրանց տվյալներով՝ առաջին տեղում է Թբիլիսին՝659 պատահար, երկրորդում՝ Իմերեթին, Ռաչա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին, որտեղ գրանցվել է 183 դեպք։
Մյուս շրջաններում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն այսպիսին է՝ Աջարիա՝ 168 ,Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 67, Շիդա Քարթլի՝ 97, Քվեմո Քարթլի՝ 120, Կախեթի՝ 85, Մցխեթա՝ 51, Գուրիա՝ 35 պատահար։
Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակներին, ապա պարեկային ոստիկանության օպերատիվ տարածքում ամենամեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարները՝ 497 դեպք, վերաբերել են ընթացող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթարներին, իսկ երկրորդ տեղում հետիոտների հետ բախումներն են՝ 397 դեպք։https://sknews.ge