«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ղաուրմա գյուղում 4 տարի առաջ կառուցվել է մարզասրահի հանդերձարան, որի վրա ծախսվել է մոտ 12000 լարի։
Ըստ NOR ռադիոյի՝ գյուղի նախկին մասնագետ Ռոման Մկրտչյանն ասել է, որ 2019 թվականին հանդերձարանը չի կարողացել ամբողջությամբ կառուցվել, քանի որ գումարը չի բավականացրել, իսկ հանդերձարանի տանիքը, որը մնացել է կառուցել, կավարտվի 2020 թվականին։
Անցավ 4 տարի, տանիքը կառուցված է, բայց հանդերձարանի միայն դատարկ պատերն են. «Երեք պատ են կառուցել, մնացածի համար գումար չեն ունեցել։ Գործ են անցնում, չեն վերջացնում, հետո փախչում են»։ – ասում է Ղաուրմա գյուղի բնակիչներից մեկը։
12000 լարի արժողությամբ հանդերձարանի ներկա վիճակը պարզելու համար այցելեցինք Ղաուրմա գյուղ և ներկայացնում ենք համապատասխան լուսանկարչական նյութը.
Պարզելու համար, թե ինչպես է քաղաքապետարանը մտադիր լուծել այս հարցը, դիմեցինք գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանին. ըստ նրա՝ այս տարի բյուջեից հիմնական միջոցներն ուղղվել են ավելի կարևոր խնդիրների, օրինակ՝ գյուղի ջրամատակարարման համակարգի և մանկական խաղահրապարակի կառուցումը։ Եգորը նաև ասում է, որ հույս ունի, որ 2024 թվականին հանդերձարանը կվերանորոգվի։
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում՝