Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում մինչև նոյեմբերի 6 -ը

Ինչ եղանակ է սպասվում Վրաստանում մինչև նոյեմբերի 6 -ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև նոյեմբերի 4-ի առավոտ տաք եղանակի ֆոնին տեղ-տեղ կդիտվի անձրեւ, հնարավոր է կայծակ, իսկ նոյեմբերի 4-ի օրվա երկրորդ կեսից մինչև նոյեմբերի 6-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է հիմնականում առանց տեղումների և տաք եղանակ։

Թբիլիսիում գիշերը հնարավոր է փոքր անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մինչև նոյեմբերի 4-ի առավոտ սպասվում է անձրև։ Իսկ մինչև նոյեմբերի 6-ը կդիտվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +25, +27 աստիճան տաքություն։

Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստաֆոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մինչեւ նոյեմբերի 4-ի առավոտ սպասվում է անձրեւ։ Ավելի ուշ մինչև նոյեմբերի 6-ը կդիտվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան տաքություն։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) մինչեւ նոյեմբերի 4-ի առավոտ սպասվում է անձրեւ։ Ավելի ուշ մինչև նոյեմբերի 6-ը կդիտվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) մինչեւ նոյեմբերի 4-ի առավոտ սպասվում է անձրեւ։ Իսկ մինչև նոյեմբերի 6-ը կդիտվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) տաք եղանակի հետ տեղ-տեղ հնարավոր է անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան տաքություն։ sknews.ge