Թուրքիայում ավելի ուժեղ երկրաշարժեր են սպասվում․ փորձագետ

Թուրքիայում ավելի ուժեղ երկրաշարժեր են սպասվում․ փորձագետ

Թուրքիայի Մարմարա շրջանում 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում, մարդկային զոհերը կարող են 2-3-ով ավելի լինել, քան երկրի հարավ-արևելքում փետրվարյան ողբերգության ժամանակ, ասել է ճապոնացի փորձագետ Յոշինորի Մորիվակին։

Նշենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այնուհետև ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50,5 հազարի։

Ճապոնացի երկրաշարժերի փորձագետ Յոշինորի Մորիվակին, որ մասնակցել է Ադիյամանում կազմակերպված սեմինարին, ասել է, որ Մարմարայի շրջանին սպասվում է շատ լուրջ երկրաշարժ, որը կարող է ունենալ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ կամ ավելի:

«Պետք է ստուգել՝ շենքի կառուցման թույլտվություն կա՞, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, Թուրքիայում կան բազմաթիվ չթույլատրված շինություններ»,- նրա խոսքերն է մեջբերում TV100-ը, փոխանցում է РИА Новости-ն։

Փորձագետը հնարավոր է համարում երկրաշարժեր Բինգոլում, Կառլովոյում, Բիթլիսում, Մուշում, Մարմարայում և Իզմիրում։

«Ամեն դեպքում, Թուրքիան և Ճապոնիան նույն բանն են, երկրաշարժեր կարող են լինել ամենուր, երկրաշարժերը կարող են շարունակվել, մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է փորձագետը։

Մորիվակին հավելել է, որ չի հավատում, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերը կկրկնվեն Թուրքիայի հարավ-արևելքում։

«Չեմ կարծում, որ փետրվարի 6-ի երկրաշարժի տարածաշրջանում երկրաշարժ կլինի, բացի հետցնցումներից, Մարմարա ծովի տարածքում կարող է լինել 2-3 անգամ ավելի շատ զոհ, քան փետրվարի 6-ի երկրաշարժը։ Ցավոք, Մարմարային շատ ուժեղ երկրաշարժ է սպասվում»,- ընդգծել է փորձագետը։ 1in.am