«Ցավալի է, որ խաղային բիզնեսի շրջանառությունն ավելանում է»-Ղարիբաշվիլի

«Ցավալի է, որ խաղային բիզնեսի շրջանառությունն ավելանում է»-Ղարիբաշվիլի

Վրաստանի կառավարությունը նախատեսում է բարձրացնել խաղային բիզնեսի հարկերը։ Ինչպես այսօր՝ նոյեմբերի 3-ին կայացած կառավարության նիստում, վարչապետ Իրակլի Ղարիբաշիլին հայտարարեց՝ 2022 թվականին խաղային բիզնեսի ողջ շրջանառությունը 48 միլիարդից հասել է 52 միլիարդ լարիի, ինչը, ըստ նրա, աղետալի ցուցանիշ է։

«Մենք պետք է փոխենք խաղային բիզնեսի հարկման դրույքաչափերը և, ըստ ծրագրի, նոր նախաձեռնությամբ խաղային բիզնեսը կհարկվի շահույթի 15 տոկոսի չափով՝ ներկայիս 10 տոկոսի փոխարեն, իսկ խաղային բիզնեսից գումարի դուրսբերումը կհարկվի 5%-ով՝ ներկայիս 2%-ի փոխարեն»,- ասել է վարչապետը։

Ղարիբաշվիլին նշում է, որ բյուջեին կավելացվի 700 մլն լարի՝ 400 մլն լարի խաղային բիզնեսից, 300 մլն՝ բանկերից։

Նրա խոսքով, 2022 թվականին խաղային բիզնեսի ընդհանուր շրջանառությունը 48 միլիարդից հասել է 52 միլիարդ լարիի, ինչը աղետալի ցուցանիշ է։

«Այստեղ մի կողմից ուզում եմ զարմանք հայտնել, մյուս կողմից շատ ցավալի է, որ խաղային բիզնեսի շրջանառությունն ավելանում է։ Ես իսկապես գոհ չեմ, չափազանց շատ քաղաքացիներ դեռ զբաղվում են խաղային բիզնեսով: Պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ 2022 թվականին խաղային բիզնեսի ողջ շրջանառությունը 48 միլիարդից հասել է 52 միլիարդ լարիի, ինչը աղետալի ցուցանիշ է։ Այդքան մարդ դեռ զբաղվում է խաղային բիզնեսով»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես պարզաբանեց նա, թեև 500.000 քաղաքացու ինքնաբերաբար արգելվել է մասնակցել խաղային բիզնեսին, շատերը դեռևս ներգրավված են:

«Գիտեք, որ մենք անցած տարի կարևոր փոփոխություններ կատարեցինք, երբ արգելեցինք գովազդը, ինչպես նաև սահմանափակեցինք մինչև 25 տարեկան մեր քաղաքացիների խաղային բիզնեսին մասնակցելու իրավունքը։ Մեկ միլիոն 500 հազար քաղաքացու ավտոմատ կերպով սահմանափակվել է խաղային բիզնեսին մասնակցելու իրավունքը։ Չնայած դրան, մենք տեսնում ենք, որ բավականին շատ քաղաքացիներ են զբաղված խաղային բիզնեսով»,- ասում է վարչապետը։

Տեղեկության համար՝ 2021 թվականին Իրակլի Ղարիբաշվիլին խոստացել էր խստացնել մոլախաղերը։ Այդ տարի օրենսդրությունը խստացվեց և արգելվեց խաղային բիզնեսի գովազդը։ Բացի այդ, օրենքը սահմանափակել է 25 տարեկանից ցածր անձանց և պետական պաշտոնյաների մասնակցությունը: sknews.ge