Վրաստանում Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող ակցիաներ կանցկացվեն

Վրաստանում Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող ակցիաներ կանցկացվեն

Վրաստանում դեկտեմբերի 19-ին կմեկնարկեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող ակցիաները։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է «Միաբանություն հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Միխայիլ Անդգուլաձեն։

Առաջին ակցիան տեղի կունենա Թբիլիսիում, այնուհետ բողոքի ակցիաներ կանցկացվեն ևս 6 խոշոր քաղաքներում՝ Քութաիսի, Զուգդիդի, Բաթումի, Փոթի, Օզուրգեթի, Մարթվիլի։ Նրանք կպահանջեն, որպեսզի Սաակաշվիլին լքի պաշտոնը հունվարի 5-ին՝ նախագահ ընտրվելու 5-ամյակի օրը։Ի դեպ, այս կազմակերպությունը նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ստորագրահավաք էր սկսել նախագահի վաղաժամկետ հրաժարականի նպատակով։ Ստորագրահավաքի կազմակերպիչները նախատեսում են 200.000 ստորագրություն հավաքել՝ այն խորհրդարան ներկայացնելու համար։ Թերթ.am



Opinion, pooling and voting