Վերջին տարիներին ակտուալ է դարձել Ուսուցիչների վերապատրաստման 60 կրեդիտանոց կրթական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում հավաքելով բավարար կրեդիտներ ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական տարբեր բաղադրիչներ,jnews.ge
Ուսուցիչների վերապատրաստման 60 կրեդիտանոց ծրագրի բովանդակության մեջ հաշվի են առնվում ոլորտի բնութագրերով որոշվող պահանջները, ինչպիսիք են`
Ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագիրը ներառում է 60 կրեդիտ և դասավանդվում է առնվազն 1 ուսումնական տարի:
Մինա Շիրինյանը Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղից է, տեղեկանալով Ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրի մասին, որոշել է կրթությունը շարունակել այդ ուղղությամբ և ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ:
Jnews-ի հետ զրույցում Մինան նշում է, որ ուսանողւոթյան սկզբնական շրջանում ունեցել է բազում դժվարություններ, որոնց առերեսվում են գրեթե բոլոր ուսանողները, որովհետև լիարժեք չեն տիրապետում պետական լեզվին:
«Մասնագիտական ընտրությունս մանկուց էի կատարել, միշտ հետաքրքրված եմ եղել օտար լեզուներով։ Գտնում եմ, որ տարբեր լեզուների իմացությունը մարդուն տալիս է ավելի լայն հնարավորություններ։ Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի մասնակցել ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, որպեսզի ավագ ուսուցչի կարգավիճակ ստանամ։ Համոզված եմ, որ այս ծրագիրը կօգնի ծանոթանալ երեխաների հետ աշխատելու նրբություններին»:
Մինայի խոսքով՝ Ուսուցիչների վերապատրաստման 60 կրեդիտանոց ծրագիրը հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրել մանկավարժությունը, ընդհանուր և զարգացման հոգեբանությունը, և երեխաների հետ աշխատելու մեթոդոլոգիան:
«Ծրագրի լավ կողմերից մեկն այն է, որ դրա շահառուները ոչ միայն համալսարանը նոր ավարտած ուսանողներ են, այլ նաև երկար տարիների փորձ ունեցող ուսուցիչներ։ Նրանց հետ ամենօրյա շփումը հնարավորություն է տալիս միասին վերլուծելու կրթական համակարգում առկա խնդիրներն ու դրանց լուծման եղանակները»։
Նրա խոսքով, ծրագրի շահառուների զբածվածությունից ելնելով դասերն անցկացվում են երեկոյան ժամերին։ Հանձնարարված գրականությունը ոչ թե պատմում են, այլ խմբային աշխատանքներ են անում, իրավիճակներ վերլուծում և տեսական գիտելիքները պրակտիկայում կիրառում:
Մեծ ուշադրություն է դարձվում օրենսգրքի այն մասին, որը վերաբերվում է կրթությանը, խորապես ուսումնասիրվում են հոդվածները կապված ուսուցչի և աշակերտի իրավունքների և պարտականությունների հետ:
Մինան պատմում է, որ մեկ տարվա ընթացքում Ուսուցիչների վերապատրաստման 60 կրեդիտանոց ծրագրի ուսանողը խորապես ուսումնասիրում է տարբեր հուզական վիճակում գտնվող երեխաների վարքային դրսևորումները և նրանց հետ աշխատելու ձևերը։
«Խորապես ուսումնասիրում ենք ինկլյուզիվ կրթությունը, երկրորդ կիսամյակից արդեն հնարավորություն է տրվում տարբեր դպրոցներում անցնել պրակտիկա և աշխատել անմիջապես երեխաների հետ։ Սրանք այն կարևոր էլեմենտներն են, որոնց կիրառումը անհրաժեշտ է հատկապես շրջանային դպրոցներում։ Կարծում եմ, սա նպաստում է դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ու աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների բարելավմանը: Այս ծրագրում մեր գերագույն նպատակն է դաստիարակել ներդաշնակ անհատներ, շեշտադրելով 4 բաղադրիչ, դրանք են՝ մտավոր, բարոյական, էսթետիկ և աշխտանքային ճիշտ դաստիարակությունը»: