Երեք և ավելի երեխա ունեցողներին, ովքեր աղքատ և սոցիալապես անապահով են համարվում, բնակարաններ ենք գնելու-Վարչապետ

Երեք և ավելի երեխա ունեցողներին, ովքեր աղքատ և սոցիալապես անապահով են համարվում, բնակարաններ ենք գնելու-Վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ հաջորդ տարի կմեկնարկի նոր ծրագիր, որի շրջանակներում անօթևան բազմազավակ ընտանիքներին աստիճանաբար բնակարաններ կտրամադրվեն։

«Իմ խնդրանքով ուսումնասիրել ենք մարզում տիրող իրավիճակը՝ երեք և ավելի երեխա ունեցողները, անօթևան կամ վատ պայմաններում ապրող բնակիչները, մոտ 1000 ընտանիք են։ Դրա համար մենք որոշում կայացրինք, որ մինչև 1000 նման ընտանիքի բնակարաններ ենք գնելու, և նրանք ապրելու են արժանապատիվ կենցաղային պայմաններում։ Սա առավելագույնը երկամյա ծրագիր է լինելու»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։https://sknews.ge