Այս լուսանկարը շատերն են տեսել, սակայն քչերը գիտեն նրա պատմությունը

Այս լուսանկարը շատերն են տեսել, սակայն քչերը գիտեն նրա պատմությունը

Այս լուսանկարը շատերն են տեսել, սակայն քչերը գիտեն նրա պատմությունը…

Այն ունի 32 տարվա պատմություն:

Նկարում պատկերված են աշխարհահռչակ լեհ սրտային վիրաբույժ Զբիգնեվ Ռելիգան ու իր պացիենտը 23 ժամ տևած սրտի փոխպատվաստման վիրահատությունից հետո:

Միայն պատկերացրեք 23 ժամ ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի գերլարված վիճակ ու դրական արդյունք: Այդ ժամանակ դեռ չկային բարձր ճշգրտությամբ բժշկական սարքավորումներ, նանոտեխնոլոգիաներ…

Լուսանկարում նա նստած նայում է մոնիտորին ու հետևում սրտի աշխատանքի ցուցանիշներին…

Եթե ուշադիր նայեք, ապա նկարի աջ անկյունում կնկատեք նաև նրա ուժասպառ եղած, քնած օգնականին: Որքանով տեղյակ եմ, պացիենտը 60-ամյա ուսուցիչ էր, ով նախկինում 3 սուր ինֆարկտ էր ունեցել… Դիմել էր բազմաթիվ վիրաբույժների, սակայն բոլորը մերժել էին` ասելով որ վիրահատությունը շատ ռիսկային կլինի… Զբիգնեվ Ռելիգային դիմել էր նամակի միջոցով, որտեղ գրված էր երեք կարճ նախադասություն… «Ես ուսուցիչ եմ: Ես հիվանդ սիրտ ունեմ: Խնդրում եմ օգնել ինձ»: Իսկ բժշկի պատասան նամակն ավելի կարճ էր «Համեցեք խնդրեմ…»: Վիրահատությունը հաջող անցավ ու պացիենտը ապրեց ևս 30 տարի ու կյանքին հրաժեշտ տվեց 91 տարեկանում… ապրեց ավելի երկար, քան իրեն երկրորդ կյանք նվիրող վիրաբույժը…

Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե լինել պրոֆեսիոնալ ու մարդասեր բժիշկ, հարգել պացիենտին ու նույն հարգանքը ստանալ նրանից, ապա ամեն ինչ լավ կլինի…