![](https://s0.rbk.ru/v6_top_pics/media/img/8/63/755439163329638.jpeg)
Առնվազն 51 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Դրա փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 4-ի երեկոյան հարձակվել են փախստականների ճամբարի բնակելի շենքերից մեկի վրա։ Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։
Տեղեկություններ են ստացվել նաև տասնյակ վիրավորների մասին, որոնցից շատերը դեռևս փլատակների տակ են։
Բացի Ալ-Մաղազի ճամբարից, հարվածներ են հասցվել պաղեստինյան անկլավի հյուսիսում և արևմուտքում գտնվող բնակելի թաղամասերին։ WAFA-ն պնդում է, որ մի շարք դեպքերում իսրայելական ինքնաթիռներն օգտագործել են միջազգային կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային զինամթերք։