Ի՞նչու է Վրաստանում երկինքն այսօր` երեկոյան կարմիր եղել

Ի՞նչու է Վրաստանում երկինքն այսօր`  երեկոյան  կարմիր եղել

Ի՞նչու էր Վրաստանում երկինքը այսօր` նոյեմբերի 5֊ին, երեկոյան ժամերին կարմիր եղել…
«Արյունոտ» հյուսիսափայլեր են նկատվել նաև Ջավախքում։

Պարզվում է ոչ միայն Վրաստանում.


Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ կորոնային զանգվածի հզոր արտանետում (սա Արեգակի մթնոլորտի արտաքին մասն է՝ բաղկացած պլազմայից), և այսօր արեգակնային պլազմայի հիմնական մասը հասել է մեր մոլորակի մագնիտոսֆերա։

«Արյունոտ» հյուսիսափայլեր են նկատվել նաև Ջավախքում։

Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության մի մասի երկնքում «արյունոտ» հյուսիսային լույսեր են հայտնվել։ Որոշ տեղերում երկինքը ամբողջովին կարմիր է դարձել, իսկ որոշ հատվածներում բևեռափայլը խաղում է վարդագույն երանգների հետ։

Սոցցանցերում ինքնաբուխ սկսեցին հայտնվել հիպնեցնող շողքի լուսանկարները։

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հազվագյուտ բնական երևույթ է նկատվել նաև Թաթարստանի քաղաքացիների կողմից. Սաբինսկի, Ապաստովսկի, Բալտասինսկի և Ագրիզսկի շրջանների բնակիչները ուրախությամբ հրապարակել են այս անսովոր երևույթի լուսանկարները սոցիալական ցանցերում:

Պայծառությունը ուրախացրել է Ռուսաստանի Դաշնության Տյումենի և Չելյաբինսկի մարզերի բնակիչներին։