2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը գնել է 27 հազար 714 տոննա արևածաղկի ձեթ` 30,6 մլն դոլար արժողությամբ, գրել է BusinessPressNews-ը:
Ըստ նույն տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանը գնել է 15 հազար 616 տոննա արևածաղկի ձեթ` 28,8 մլն դոլար արժողությամբ։ Հիմնական ներմուծող երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը, որտեղից այս տարի առաքվել է ներմուծված ձեթի գրեթե 90 տոկոսը։
Վրաստանն արևածաղկի ձեթ է գնել հետևյալ երկրներից.
Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ ամիս արևածաղկի ձեթն էժանացել է 39,7 տոկոսով։ aliq.ge