Սյուզաննա Սայաթի Եսոյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղից է:
Դպրոցն ավարտելուց հետո կրթության հանդեպ անսահման սերը Սյուզաննային տանում է Երևան քաղաք, որտեղ էլ ուսումը շարունակում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում’ստանալով մագիստրոսի աստիճան, այնուհետև ընդունվում է աշխատանքի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում:
Որոշ ժամանակ աշխատելուց հետո Եսոյանը մեկնում է Ֆրանսիա, Բուրգոնի Ֆրանշ Կոնտե համալսարան, որտեղ պաշտպանում է դոկտորական աստիճանը հայկական կավից պատրաստված կերամիկայի և գինու միջև փոխազդեցություն թեմայով՝ Ագրոպարենային կենսատեխնոլոգիաներ մասնագիտությամբ:
2022թ դեկտեմբերին, պաշտպանելուց հետո վերադարձել է ԵՊՀ և ցայսօր, աշխատում է որպես դասախոս և գիտաշխատող Կենսաբանության ֆակուլտետում։
Սյուզանան նշում է, որ իր կարիերայի ճանապարհին լուրջ դժվարությունների չի հանդիպել և կիսվում է, որ մանկուց երազել է գիտությամբ զբաղվել։
Որպես խորհուրդ երիտասարդ դպրոցականներին՝ Սյուզանն ասում է.
«Դպրոցից պետք է նպատակ ունենալ: Երբ ուսուցիչներս խոսում էին մեր հաջողակ համագյուղացիների մասին, ես պատկերացնում էի, որ մի օր ես դառնալու եմ մոտիվացիայի աղբյուր գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի ձեզ մոտ ևս»:
2023թ-ին երկրորդ անգամ արժանացել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից գիտական հոդվածների տպագրության համար տրվող խրախուսման մրցույթի:
Եսոյանն ապրում է Երևանում: