Նավթի գինը երկուշաբթի բարձրանում է՝ անցած շաբաթվա կտրուկ նվազումից հետո։
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում երկուշաբթի կազմում է մեկ բարելը 85,3 դոլար, ինչը 0,41 դոլարով (0,48 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ գորարքների գինը իջել է 1,96 դոլարով (2,3 տոկոսով)՝ մեկ բարելը 84,89 դոլար։
WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում (NYMEX) թանկացել է 0,5 դոլարով (0,62 տոկոսով)՝ մեկ բարելը 81,01 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ գործարքների արժեքը իջել է 1,95 դոլարով (2,4 տոկոսով)՝ մեկ բարելը 80,51 դոլար։ news.am