NOR -ռադիոկայանը նախկինում բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի մինի խաղադաշտի ցանկապատը քանդված է, ինչպես նաեւ արհեստական խոտածածկույթի բացակայության պատճառով, անձրևներից հետո դաշտը ցեխոտվում է եւ որեւէ միջոցառում անցկացնել հնարավոր չէ:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Մինի Ֆուտբոլի խաղադաշտը գտնվում է անմխիթար վիճակում: Եթե մի փոքր ուշադրություն դարձնեին, խաղադաշտը վերանորոգվեր, երիտասարդությունը զբաղվելու տեղ կունենար»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, այս պահի դրությամբ Փոքր Խանչալի գյուղի մինի մարզադաշտի եւ սպորտդահլիճի համար ոչ մի գումար և աշխատանք չկա նախատեսված։ Նախատեսվում է բյուջեի մեջ փոփոխություն շատ հնարավոր է որ խաղադաշտը ներառվի, որը նույնպես հստակ չէ:
Կարդացեք նաև՝