
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2024 թվականի մարտին։ Այս մասին Reuters-ին հայտնել են վեց աղբյուրներ։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 71 տարեկան։
«Որոշումն ընդունված է՝ նա առաջադրվելու է», – ասել է աղբյուրներից մեկը։
Օտարերկրյա դիվանագիտական աղբյուրը, ով նույնպես խնդրեց անանուն մնալ, ասաց, որ Պուտինը որոշում է կայացրել վերջերս, և որ շուտով հայտարարություն կարվի: 1in.am