3 անձ ձերբակալված է։ Նրանց սպառնում է ազատազրկում` 5-ից 10 տարի ժամկետով։
Լագոդեխիում տղամարդուն ստիպել են կանացի հագուստ հագնել և քաշքշել գյուղի փողոցներով. դատախազության տվյալներով՝ արդեն 3 մարդ է ձերբակալվել։ Լագոդեխիի մունիցիպալիտետում տեղի ունեցած նվաստացուցիչ վերաբերմունքի համար քննչական գործակալությունը մեղադրանք է առաջադրել երեք անձի։
Գործակալության տեղեկություններով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 30-ին Լագոդեխիի մունիցիպալիտետում ամբաստանյալները, պատճառաբանելով, որ իրենց կարծիքով տուժողը կատարել է խայտառակ արարք, տուժողից պահանջել են կանացի հագուստ կրել, իսկ հակառակ դեպքում սպառնացել են սպանել նրան:
Դատախազության տվյալներով՝ տուժողը հոգեկան հարկադրանքի արդյունքում կատարել է նրանց պահանջը, որից հետո ամբաստանյալները նրան տարել են գյուղի փողոցներով՝ դնելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու վիճակի մեջ։
«Իրավապահները նոյեմբերի 1-ին ձերբակալել են ամբաստանյալներին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի երկրորդ մասի «ե» ենթակետով (նվաստացուցիչ վերաբերմունք, այն է՝ անձին նվաստացնելն ու հարկադրելը, նրա պատիվը վնասող դրության մեջ դնելը և արժանապատվությունը, որը նրան պատճառում է հոգեկան ծանր ցավ և բարոյական տառապանք, որը կատարվել է խմբով), այն պատժի չափով նախատեսում է ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։
Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործություն կատարած այլ անձանց բացահայտելու ուղղությամբ։