Նորակառույց շենքերում բնակարան ստանալ ցանկացող ընտանիքների դիմումների ընդունումը կսկսվի նոյեմբերի 14-ից

Նորակառույց շենքերում բնակարան ստանալ ցանկացող ընտանիքների դիմումների ընդունումը կսկսվի նոյեմբերի 14-ից

Թբիլիսիում, Զուգդիդիում, Քութայիսիում և Ռուսթավում տեղահանված ընտանիքները, ովքեր ցանկանում են բնակություն հաստատել նորակառույց շենքերում, պետք է նոր դիմում ներկայացնեն։

Ներքին տեղահանված ընտանիքների դիմումների ընդունումը կսկսվի նոյեմբերի 14-ից և կշարունակվի մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։

Ըստ փախստականների գործակալության տնօրեն Զուրաբ Ուտիաշվիլիի, Վրաստանի կառավարությունն իրականացնում է փախստականների վերաբնակեցման նախագիծը աննախադեպ մասշտաբով։ Տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կենցաղային պայմաններ ստեղծելու նպատակով ակտիվորեն ընթանում են ժամանակակից չափանիշներով բնակելի համալիրների կառուցումը, իսկ մինչև 2025 թվականի վերջը տեղահանված ընտանիքներին կհանձնվեն հիմնովին վերանորոգված բնակարանները։

Թբիլիսիում բնակարան ստանալու համար կարող են դիմել միայն այն տեղահանված ընտանիքները, ովքեր գրանցված են մայրաքաղաքում մինչև 2013 թվականի հունիսի 1-ը։ Վրաստանի ցանկացած մարզում գրանցված հարկադիր վերաբնակների ընտանիքները կարող են դիմել Զուգդիդիում, Քութայիսիում և Ռուսթավում բնակվելու համար։ 2023-2025 թվականներին ընդհանուր առմամբ կվերաբնակեցվի 13 հազար տեղահանված ընտանիք։ Նախագծի բյուջեն կազմում է 900 մլն լարի։

Տեղեկատվությունը տարածում է Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: