
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում Բորջոմիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին։ «Բորջոմի» հեռուստաընկերության տվյալներով՝ տուժածը միջին տարիքի կին է։
Նրանց տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել Բորջոմիի «Ջեո Հոսփիթալս» բժշկական կենտրոն։
«Տուժածը սթափ վիճակում էր, երբ նրան ընդունեցինք կլինիկա։ Նա վնասվածքներ է ստացել գլխի և աջ ստորին վերջույթի հատվածում, որոնք այս պահին [ժամը 19։00-ի դրությամբ]համակարգչային և ռենտգեն հետազոտություն են անցնում»,-ասում է կլինիկայի ղեկավար Գելա Օրվելաշվիլին։https://sknews.ge/am/news/39983