Փենիր-փափասին կամ Փենիլին. Ջավախքյան խոհանոց

Փենիր-փափասին կամ Փենիլին. Ջավախքյան խոհանոց

Փենըրլի կամ փենիր փափասի

Ջավախքի խոհանոցի ամենահեշտ և արագ պատրաստվող կերակուրներից մեկն է, այսպես ասած դասվում է «թաթարյա ճաշերի» շարքին։

Այս համեղ ուտեստից չի հրաժարվի անգամ կուշտ մարդը։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ընդհամենը երեք բաղադրիչ ՝ լավաշ, ճիվիլ (թել) պանիր և յուղ։

Խորը ափսեի մեջ հերթականությամբ շերտ-առ-շերտ դասավորել մանրացված լավաշը և պանիրը մինչև ափսեն լցվի և ավարտել լավաշով։ Վրան լցնել նախապես եռացրած ջուրը և ծածկել կափարիչով։ Երկու-երեք րոպե հետո քամել ջուրը՝ վրան ավելացնելով «արդար յեղ» ( տնական հալած յուղ), ինչպես կասեր տատիկս՝ այս ուտեստի յուրահատուկ համի գաղտնիքը հենց «հլուն-հլուն յեղի» մեջ է։

Նյութի հեղինակը Ջավախքի բուրմունքը ֆեյսբուքյան էջն է