Այսօր կհրապարակվի Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ։ Զեկույցը կգնահատի այն երկրների առաջընթացը, որոնք ձգտում են միանալ դաշինքին, այդ թվում՝ գնահատելու է Վրաստանի կողմից Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացումը:
Հարկ է նշել, որ 10 երկիր ներկայումս ձգտում է միանալ դաշինքին։ Դրանք են՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Թուրքիան։ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ են ստացել ութ երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Թուրքիան։
Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա ԵՄ առաջնորդները կորոշեն երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրել դեկտեմբերի 14-15-ը կայանալիք գագաթնաժողովում։