Դպրոցական օլիմպիադան շարունակվում է. Ո՞ր թիմը հաղթեց բասկետբոլի մրցաշարում

Դպրոցական օլիմպիադան շարունակվում է. Ո՞ր թիմը հաղթեց բասկետբոլի մրցաշարում

Հոկտեմբերի 16 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում մեկնակեց մինի ֆուտբոլի առաջնութուն՝ 2008 եւ 2009 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ: Որտեղ հաղթող ճանաչվեց Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը։

Ֆուտբոլին հաջորդեց վազքը, որտեղ աղջիկների թիմերի մեջ հաղթող է ճանաչվել Սպասովկայի թիմը, իսկ տղաների խմբում՝ Օրոջալարի թիմը։

Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք դպրոցական օլիմպիադան սկսեցինք մինի ֆուտբոլով, որին հաջորդեց վազքը։ Նոյեմբերի 6 -ին էլ Օրոջալարի սպորտդահլիճում անցկացրեցինք բասկետբոլի մրցաշար, որին մասնակցում էին թվով 5 թիմեր։ Տղաների և աղջիկների խմբում հաղթող ճանաչվեց Օրոջալարի թիմը։ Հետագայում կանցկացնենք նաև հետևյալ սպորտաձևերը՝ սեղանի թենիս, վոլեյբոլ եւ այլն»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Դպրոցական օլիմպիադան շարունակվում է. Ո՞ր թիմը հաղթեց բասկետբոլի մրցաշարում

Նշենք, որ հետագայում հաղթող թիմերը կմասնակցեն Ախալցիխեում կայանալիք շրջանային տուրին, այնտեղ հաղթելուց հետո արդեն հանրապետական տուրերին։

Կարդացեք նաև՝