Հարկային արտոնություններ բարձրլեռնային բնակիչների համար

Հարկային արտոնություններ բարձրլեռնային բնակիչների համար

Վրաստանը արդեն տարբեր արտոնություններ է նախատեսել բարձրլեռնային շրջանի մշտական ​​բնակիչների համար՝ բնական-աշխարհագրական և կլիմայական ծանր պայմանների և առանձնահատկությունների պատճառով: Արտոնությունները գործում են արդեն 7 տարի: Այս հոդվածում Jnews-ը առանձնացրել է հարկային արտոնությունների մասին տեղեկությունը:

  • Օրացուցային տարվա ընթացքում բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին մինչև 6000 լարի եկամուտն ազատվում է եկամտահարկից։ Սա սահմանվում է Հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով։

Այս արտոնությունը չի տարածվում պետական ​​կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված բյուջետային կազմակերպությունից և բուժհաստատությունից աշխատավարձի տեսքով ստացված եկամուտների վրա։

  • Բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող, բյուջետային կազմակերպությունից աշխատավարձ ստացող քաղաքացին ազատվում է եկամտահարկից, եթե ունի մինչև 18 տարեկան երեք և ավելի երեխա (տարվա ընթացքում աշխատավարձի տեսքով մինչև 3000 լարին)։ (82-րդ հոդվածի 2-րդ մասի «ա և վ» ենթակետեր):
  • Եթե ​​լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձն ունի մինչև 18 տարեկան մեկ կամ երկու երեխա, ապա այս դեպքում օրացուցային տարվա ընթացքում բյուջետային կազմակերպությունից ստացված մինչև 3000 լարիի եկամտահարկը կիսվում է, այսինքն՝ քաղաքացուց գանձվում է եկամտահարկի 50%-ը։

Բարձրլեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձին պատկանող հողամասը, որը գտնվում է նույն բարձրլեռնային բնակավայրի տարածքում, ազատվում է գույքահարկից (Հարկային օրենսգրքի 206-րդ հոդվածի առաջին մասի «ք» ենթակետ)։

Սույն հարկային արտոնությունը չի տարածվում հողամասի կամ դրա մասի վրա, որը տվյալ անձի կողմից տրվում է վարձակալության, ուզուֆրուկտի, կամ այլ ձևով փոխանցվել է ուրիշ մարդու: