Վրաստանի և Եվրամիության միջև առանց այցագրի ռեժիմի ստորագրման արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին Բրյուսելում: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի ստորագրման միջոցառումը և առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցման մեխանիմզը կկայանա մարտի 1-ին Բրյուսելում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշմանը: