Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ Այս մասին համատեղ ճեպազրույցում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարեյը։
«Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ, քանի որ քայլեր իրականում արվել են: Շնորհավորում եմ», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Վրաստանի վերաբերյալ հանձնարարականին ուղեկցվում է 9 պայմաններից բաղկացած փաթեթ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սրանք կարևոր պայմաններ են, որոնցից հետո Վրաստանը կկարողանա ԵՄ-ից իրավունք ստանալ՝ սկսելու Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը։
Եվրահանձնաժողովի հանձնարարականը նշանակում է, որ ԵՄ առաջնորդները կարող են այս հանձնարարականը հաշվի առնել այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելիս, որը հայտնի կդառնա մինչև տարեվերջ դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովում։
Որոշ վերապահումներ պարունակվում են 2022 թվականի հունիսին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված 12 հանձնարարականներում, իսկ որոշները նոր են։
Հետևյալ հարցերը առաջարկություններից տեղափոխվել են վերապահումներ.
Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը Եվրոպական խորհուրդը կկայացնի դեկտեմբերին։
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարեց, որ Վրաստանը դիմում է ներկայացրել Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին անդամակցության պաշտոնական դիմումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։