Ձկների քանակը նվազել է․ Պատճառն ու հետևանքները

Ձկների քանակը նվազել է․ Պատճառն ու հետևանքները

Վերջին ամիսներին Փարվանա լճում նկատվել է ձկների սատկում։ Ըստ Փոկա գյուղի բնակիչների՝ դա պայմանավորված է ջրիմուռներով, որոնք տարվա այս եղանակին հայտնվում են լճի մակերեսին։

Փոկա գյուղի բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում ասացին․ «Մի քանի տարին մեկ այսպիսի դեպքեր պատահում է ջրում առկա կանաչների շատ լինելու պատճառով և ձկները սատկում են։ Հիմա արդեն ջուրը լավ է, ձուկն էլ չի սատկում, սակայն քանակը համեմատաբար քիչ է»։

«Ձկների քանակի քիչ լինելու պատճառով, բնակիչները ձուկը ներկրում են Տաբածկղուրիից, որի գինը համեմատած տեղի գների հետ ավելի էժան է։ Օրինակ՝ Փարվանա լճի ռյապուշկա տեսակի ձուկը անցած տարի 1 կգ -ը արժեր 7 լարի, իսկ այս տարի այն արժե 10 լարի։ Ինչ վերաբերվում է կարաս տեսակի ձկնատեսակին ապա ապրիլ և մայիս ամիսներին էր սեզոնը, ձուկն էլ բավականին շատ էր, իսկ գինն էլ անփոփոխ՝ 3-4 լարի 1կգ դիմաց»,- նշեց բնակիչներից մեկը։

Նշենք, որ ռյապուշկա տեսակի 1կգ ձկան գինը Փոկա գյուղում տատանվում է 7-10 լարիի սահմաններում։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ձկների քանակը նվազել է․ Պատճառն ու հետևանքները

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի լճերում ձկների սատկումն առաջին անգամ չէ, որ գրանցվում է։ 

Կարդացեք նաև՝