Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց 23,9 մլն դրամ հատկացնել Վրաստանի հայկական կրթությամբ դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր տրամադրելու նպատակով:
2023 թվականի օգոստոսին Վրաստանի կրթության և գիտության նախարարությանն է փոխանցվել 9500 կտոր գրականություն (այբբենարան, աշխատանքային տետրեր, 1-3-րդ դասարանների մայրենիի դասագրքեր): Ներկայումս անհրաժեշտություն կա տրամադրելու նաև 4-12-րդ դասարանների «Մայրենի», «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների դասագրքեր՝ ընդհանուր թվով 12470 կտոր, որի արժեքը կազմում է 23,015.500 ՀՀ դրամ:
Դասագրքերի բեռնափոխադրումն կիրականացվի մրցույթի միջոցով, որը իրականացնելու համար անհրաժեշտ է 900.000 ՀՀ դրամ:
Նշենք, որ 2023 թվականին ՀՀ պետական բյուջեից «11003. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» միջոցառմանը հատկացվել է 30,000.000 ՀՀ դրամ, որից 20,270.000 ՀՀ դրամը օգտագործվել է դասագրքերի, 3,440.000 ՀՀ դրամը աշխատանքային տետրերի իսկ 390.000 ՀՀ դրամը ուսուցողական գրքերի ձեռքբերման համար:
Ընդհանուր առմամբ 2023 թվականին ձեռք է բերվել 20964 կտոր գրականություն, որից 9500 կտոր դասագրքեր և աշխատանքային տետրեր տրամադրվել են Վրաստանում գործող հայկական դպրոցներին:
2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակի բավարարվել է 22 երկրի 95 կրթօջախի գրականության պահանջարկ. ընդհանուր թվով տրամադրվել է 26112 կտոր գրականություն:news.am