Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ «Վերին Լարս» միջազգային անցակետի վերակառուցման շրջանակներում կապալառուն նախատեսում էՎրաստանից Ռուսաստանի տարածք մուտք գործելու ուղղությամբ անցակետի տարածքի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ ճանապարհաշինական աշխատանքները կհանգեցնեն անցակետի տարածքի փուլային ապամոնտաժմանը, որն օգտագործվում է բոլոր կատեգորիաների տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։
Տրանսպորտային միջոցների հոսքերի հարկադիր խառնման հետևանքով առաջացած երթևեկության դժվարությունների պատճառով Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներ դիտարկել։news.am