Էմանուել Մակրոն. Բրավո վրաց ժողովրդին, որի հավատարմությունը ժողովրդավարությանը և Եվրոպային այլևս ապացուցման կարիք չունի

Էմանուել Մակրոն. Բրավո վրաց ժողովրդին, որի հավատարմությունը ժողովրդավարությանը և Եվրոպային այլևս ապացուցման կարիք չունի

Բրավո վրաց ժողովրդին, որի հավատարմությունը ժողովրդավարությանն ու Եվրոպային այլևս ապացուցման կարիք չունի,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Միացեք ջանքերը առաջ շարժվելու համար. Ֆրանսիան ձեր կողքին է»,- գրել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշված տեքստը գրում է վրացերեն։

Տեղեկության համար՝ այսօր Ֆրանսիայի Ելիսեյան պալատում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։