​​Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 80,5 դոլար 

​​Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 80,5 դոլար 

Հենանիշային նավթի գները շարունակել են աճել ուրբաթ առավոտյան, սակայն ընթացիկ շաբաթվա վերջում, ամենայն հավանականությամբ, դրանք կնվազեն, գրում է Trading Economics-ը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունվարյան ֆյուչերսների գնանշումները կազմում են 80,5 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,49 դոլարով (0,6%) բարձր է նախորդ նստաշրջանի փակման գնից։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերն աճել են 0,47 դոլարով՝ հասնելով 80,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) առավոտյան էլեկտրոնային սակարկություններում աճել է 0,37 դոլարով (0,5%)՝ հասնելով 76,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի վերջում այն ​​աճել է 0,41 դոլարով՝ հասնելով 75,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ news.am