
Ձեզ ենք ներկայացնում Վրաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մասին ուսուցողական տեսանյութերի շարք։
Վիրահայության մասին պատմում է հետեւյալ տեսանյութը. Ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկությունը Վրաստանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների կողմից երկրի պետականության զարգացման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի մասին: Ծրագրի ընթացքում պատրաստվել են ինը ուսումնական տեսանյութեր և տեքստեր հայերի, ադրբեջանցիների, մահմեդականների, կաթոլիկների, հրեաների և Վրաստանի այլ փոքր խմբերի, այդ թվում՝ ուդիների, քրդերի, ուկրաինացիների և գնչուների մասին, որոնք քայլ առ քայլ կներկայացվեն ձեզ։ .
Կարևոր է, որ նշված նյութերը ինտեգրվեն վրացական դպրոցներում՝ որպես տարրական դասարանների աշակերտների ռեսուրս։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնի (GCSD) կողմից՝ Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամի (OSGF) ֆինանսական աջակցությամբ։