Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են. Մենք եղանք Նինոծմինդայի բոլոր լցակայաններում՝ գները պարզելու և հոկտեմբեր ամսվա տվյալների հետ համեմատելու համար։
Նոյեմբերի 10-ին Նինոծմինդայում բենզինի և դիզվառելիքի գները հետևյալն են.
Նոյեմբեր:
Euro Regular – 3,04 – 3,13 լարի;
Պրեմիում – 3.18 – 3.30 լարի
Դիզել – 3,15 – 3,35 լարի;
Եվրո դիզել – 3,20 – 3,45 լարի.
Վառելիքի գները հոկտեմբերի 2, 2023 թ.
Հոկտեմբեր:
Euro Regular – 3,05 – 3,15 լարի;
Պրեմիում – 3,25 – 3,36 լարի;
Դիզել – 3,15 – 3,20 լարի;
Եվրո դիզել – 3.30 – 3.34 լարի.
Ինչ վերաբերում է վառելիքի գների փոփոխություններին. հոկտեմբերի համեմատ, նոյեմբերին Regular-ը էժանացել է 1-2 թեթրիով, Premium-ը՝ 6-7 թեթրիով, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 15 թեթրով, եվրոդիզելը՝ 10-11 թեթրիով։ Ինչպես տեսնում եք, փոփոխություններն անդրադարձել են ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի գների վրա։ Դատելով գներից՝ բենզինը էժանացել է, դիզվառելիքը, ընդհակառակը, թանկացել է։
Բնակչությունը նշում է, որ վառելիքի թանկացմանը զուգահեռ թանկանում է նաեւ պարենային ապրանքները, սակայն գյուղատնտեսությամբ զբաղվողները հակառակն են ասում։ Փարավանի գյուղի բնակիչներից մեկի խոսքով. «Գյուղատնտեսությունն այսօր Ջավախքի ամենաանշահավետ և ցածր եկամտաբեր արդյունաբերությունն է։ Վառելիքի գներն այնքան բարձր են, որ վաճառվող ապրանքների գինը հազիվ է ծածկում դրանց ծախսերը»։