Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 11-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 11-ին և 12-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 15 և 17, գիշերը՝ 2 և 4 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 16 և 20, գիշերը՝ 2 և 5 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 16 և 18, գիշերը՝ 3 և 5, Ադիգենում ցերեկը սպասվում է 9 և 12, գիշերը՝ -1 և 1 աստիճան տաքություն։

Ախալքալաքում ցերեկը կլինի 11 և 14, գիշերը՝ -1 և 1, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 9 և 12, գիշերը՝ -1 և 1 աստիճան տաքություն։

Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես սպասվում է արևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 13 և 18, գիշերը սպասվում է 7 և 8 աստիճան տաքություն։ tv9news.ge