
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի անունից տրված ընթրիքին։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ ընթրիքը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության ֆորումի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների։
Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահի հրավերով նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ 1tv.ge