Վրաստանը չի սատարելու կողմերից ոչ մեկին․ Ղարիբաշվիլին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին

Վրաստանը չի սատարելու կողմերից ոչ մեկին․ Ղարիբաշվիլին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին

Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին, Փարիզում Խաղաղության ֆորումի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ: Վրաստանը չի կարող կողմնակալ լինել: Մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք աջակցի կողմերից որևէ մեկին այս իրավիճակում», – ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով` Վրաստանի դիրքորոշմանը ծանոթ են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլա Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր պաշտպանական մեխանիզմները չեզոքությունն են և անաչառ դիրքորոշումը, ինչը կարևոր է մեր տարածաշրջանում և բոլոր երեք երկրների շահերի համար», – ասել է Ղարիբաշվիլին: 1in.am