Թուրքիայի բնակիչն իր տան տակ ստորգետնյա քաղաք է հայտնաբերել

Թուրքիայի բնակիչն իր տան տակ ստորգետնյա քաղաք է հայտնաբերել

Երկու հազար տարվա պատմություն ունեցող ստորգետնյա քաղաք է հայտնաբերել Թուրքիայի հարավում գտնվող Կայսերիի բնակիչը, որը ցանկանում է պատմական գտածոն ներկայացնել զբոսաշրջիկների ուշադրությանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

«Կայսերիում բնակվող Մուստաֆա Հալիջօղլուն իր տան տակ հայտնաբերել է 2 հազար տարեկան ստորգետնյա քաղաք: Նա իր տւնը սկսել է վերանորոգել հինգ տարի առաջ», – հաղորդում է հեռուստաալիքը։

Պրոֆեսոր Օսման Օզսոյի խոսքով՝ տան տակ առնվազն երկու անկախ շերտ կա, որոնք կարելի է հատել թունելների միջոցով։

«Որոշ վայրեր փակ են սեփականության առկայության պատճառով, եթե խոսենք այն վայրերի մասին, որոնք փակ չեն, ապա ստորգետնյա քաղաքը առնվազն 150-200 մետր երկարություն ունի, նրա տարիքը ոչ պակաս է, քան տարածաշրջանի ստորգետնյա քաղաքների պատմությունը: Կարելի է ասել, որ այն 2 հազար տարեկանից ոչ պակաս է։ Այն բանից հետո, երբ բնակիչներն ի վերջո լքեցին այս վայրը, այն օգտագործվել է որպես գոմ, խոտհարք և պահեստ»,- հեռուստաալիքը մեջբերում է պրոֆեսորի խոսքերը։

Ինքը՝ Հալիջօղլուն, ասել է, որ պատկերացում չունի, որ իր տան տակ մի ամբողջ ստորգետնյա քաղաք կա։

«Այս վայրերը մենք օգտագործում էինք որպես գոմեր: Մենք վախենում էինք այնտեղ գնալ առանց լույսի: Երբ մաքրեցինք այստեղի կեղտը, բացահայտվեց ստորգետնյա քաղաքը: Մեր միակ նպատակն այն ապագա սերունդներին թողնելն է»,-ասել է նա: