Պուշկինի փողոցում ոստիկանության շենքի դիմաց ձևավորված ձնհալքի պատճառով մեծ ջրափոս է առաջացել, որը խոչընդոտում է մարդկանց և մեքենաների տեղաշարժին:
Կոմունալ ծառայության աշխատակիցները առուների մաքրման աշխատանքներ են իրականացնում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանը, մաքրման այդ աշխատանքները իրենց ծառայության իրավասությունների մեջ չի մտնում, այնուամենայնիվ նրանք իրականացնում են մաքրման աշխատանքներ:
Նմանատիպ աշխատանքներ արդեն տարվել են Նինոծմինդա քաղաքի մի շարք փողոցներում:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան