Ախալցիխեի քաղաքապետարանը տոնածառի և դրա պարագաների ձեռքբերման նոր մրցույթ է հայտարարել՝ նախորդ մրցույթից 41 950 լարիով էժան, 140 550 լարիով։ Մրցութային պայմանների համաձայն՝ տոնածառի բարձրությունը պետք է լինի առնվազն 14 մետր։
Այս տարվա հոկտեմբերի 26-ին, Ախալցիխեի քաղաքապետարանը 182 հազար 500 լարիով տոնածառի եւ դեկորատիվ ցանկապատի գնման մրցույթ էր հայտարարել։ Մրցույթը դադարեցվել է ավարտից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 6-ին, ինքնակառավարումը որպես պատճառ նշել է տարբեր մատակարարների կողմից այլընտրանքային, ավելի էժան տարբերակի առաջարկը, ինչին «Միջազգային Թափանցիկություն Վրաստան»-ի հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար Սանդրո Քևխիշվիլին ասել է․ «Քաղաքապետարանի որոշումը զուրկ է տրամաբանությունից։ Ընդհանուր առմամբ, մրցույթը ավտոմատ կերպով շահում է ամենացածր գին ունեցող մասնակիցը, ուստի բողոքարկելը, որ մեզ ցածր գին են առաջարկել և հետևաբար մենք այն չեղարկում ենք, ուղղակիորեն հակասում է մրցույթի գաղափարին, քանի որ մրցույթի նպատակը գումար խնայելու համար է»։
Ըստ մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության՝ քաղաքապետարանը կրկին դիմել է երեք ընկերությունների՝ իր ուզած բնութագրերով տոնածառի գինը որոշելու համար, և նրանց կողմից ներկայացված գների չափանիշ է սահմանվել 140 550 լարի։
Նոր մրցույթով քաղաքապետարանը մտափոխվել է 50 մետր երկարությամբ փայտե դեկորատիվ պարիսպ ձեռք բերելու համար։ Թե ինչ գումարով է նա իջեցրել մրցույթի գինը վերը նշվածը, մեզ հայտնի չէ։
Մրցույթում փոխվել են նաև տոնածառի և դրա աքսեսուարների բնութագրերը, որոնք ավելի քիչ են մանրամասնած, քան նախկինում։ Սանդրո Քևխիշվիլին «Հարավային դարպաս»-ի մոտ նշեց, որ վերջին մրցույթի փաստաթղթերում տեխնիկական բնութագրերը «չափազանց մանրամասն էին»։
«Սա խոսում է այն մասին, որ այս մրցույթը կարող է նախապես ճշգրտվել։ Ենթադրաբար մտցրել են ընկերության այն պարամետրերը, որոնք հետագայում շահելու են։ Առաջարկի ժամանակ հավանաբար մեկ այլ ընկերություն ավելի ցածր գին է առաջարկել, շահել է, դրա համար էլ չեղարկվել է»,- պարզաբանեց նա։
«Այս տոնածառի տեխնիկական բնութագրերը չափազանց մանրամասն են ներկայացված փաստաթղթերում։ Սա ցույց է տալիս, որ մրցույթը նախապես հարմարեցված է եղել: Հավանաբար գծագրվել է այն ընկերության պարամետրերը, որին նրանք հաղթող պիտի ճանաչեին: Մրցույթի ժամանակ երեւի մեկ այլ ընկերություն ավելի ցածր գին է առաջարկել, շահել է, դրա համար էլ այն ձախողվել է»։
Տեղեկության համար՝ Ախալցիխեի քաղաքապետարանը վերջին անգամ տոնածառ գնել է 2019 թվականին, ինչպես տեղեկացրին մամուլի գրասենյակից, նորը տեղադրվելու է քաղաքի կենտրոնում, իսկ հինը՝ Վալեում։
Քաղաքապետարանը 40700 լարիի մրցույթ էր հայտարարել՝ քաղաքի ամանորյա պարագաների ձեռքբերման համար, որում հաղթել է «Դանդ» ՍՊԸ-ն։ Ներկայումս ընթանում են ընկերության հետ պայմանագրի կնքման համապատասխան ընթացակարգերը։
Տոնածառի և դրա պարագաների գնման մրցույթի առաջարկների ընդունումը կշարունակվի նոյեմբերի 18-ից 21-ը։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է ամանորյա զարդարանքները քաղաքապետարան հանձնել պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան դեկտեմբերի 24-ը։