Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կարող են միաժամանակ միանալ Եվրամիությանը, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ ԵՄ-ին երեք երկրների անդամակցությունը տեղի կունենա միաժամանակ: Դա տեղի կունենա 2030, 2031, թե 2029 թվականներին, ես չգիտեմ: Բայց կարծում եմ, որ դա կլինի «մեծ պայթյունով»: Մենք երեքս՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը, կմտնենք միաժամանակ»,- ասել է Զուրաբիշվիլին։