Ձեզ ենք ներկայացնում Վարդան Ուռումյանի «Օ՜ , Գինետուն» երգը, վերամշակված և ժամանակակից ոճով։ Ծնունդով Հեշտիա գյուղից Լավրենտ Առաքելյանը այն մատուցում է յուրովի։
Տեսահոլովակը YouTube ալիքում Լավրենտ Առաքելյանի կողմից հրապարակվել է 2023 թվականի նոյեմբերի 6 -ին եւ 13.11.2023թ. դրությամբ ունի 18 348 դիտում:
Լավրենտ Առաքելյանը ծնվել է 1984 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 10 տարեկան հասակից նվագելով ստեղնաշարային գործիքներ:
Առաքելյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Նինոծմինդայի երաժշտական դպրոցում որտեղ սովորել է 7 տարի, դրանից հետո ուսումը շարունակել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտական բաժնում, որպես երաժշտության ուսուցիչ եւ երգչախմբի ղեկավար: 2006 – 2010 թվականներին Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում աշխատել է որպես երգեցողության ուսուցիչ:
Լավրենտ Առաքելյանը արդեն 11 տարի է, իր ընտանիքի հետ միասին ապրում է Ռուսաստանի դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում: