Վրաստանի Գուրիայի մարզի Չոխատաուրիի մունիցիպալիտետի դպրոցներից մեկի ուսուցիչը ձերբակալվել է աշակերտի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով։
Օզուրգեթիի շրջանային դատարանը ուսուցչի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։ Մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:
Interpressnews.ge-ի փոխանցմամբ՝ դատական նիստը փակ է ընթացել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Չոխատաուրիի հանրակրթական դպրոցներից մեկի սպորտի ուսուցչին ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել էին աշակերտի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։ Գործի քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի երկրորդ մասի «վ» ենթակետով։ aliq.ge