Ուժեղ քամին տանիքներ է քշել Փարվանա գյուղում

Ուժեղ քամին տանիքներ է քշել Փարվանա գյուղում

Փետրվարի 26-ին ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ քամին քշել է մի քանի տների տանիքներ Փարվանա գյուղում:

Նոր Ռադիոյի Օդնակլասսնիկի էջին Փարվանա գյուղի 16-ամյա բնակիչ Զորքին Սահակյանը հաղորդագրություն էր գրել այն մասին, որ ուժեղ քամին քշել է իրենց տան տանիքը, ինչպես նաև նույն գյուղի բնակիչներ Արտակ Բեզոյանի և Մարտին Էլոյանի տների տանիքները:

Զորքինի խոսքով՝ քամին այնքան ուժեղ է եղել, որ իրենց տան կտուրը քշել տարել է հարևանի տան բակը, ինչի արդյունքում փլվել է նաև հարևանին պատկանող խոտի դեզը: Զորքինը նաև նշում է, որ այժմ իրենց տունը հոսանքազրկված է, քանի որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է նաև էլեկտրահաղորդալարը:


Տեսանյութը և լուսանկարները տրամադրել է Զորքին Սահակյանը



Opinion, pooling and voting