
Պետությունը մասամբ սուբսիդավորում է սոցիալապես անապահով ընտանիքների կոմունալ վճարները ողջ հանրապետությունում, բացառությամբ Թբիլիսիի։
Սուբսիդիան նախատեսված է տվյալների բազայում գրանցված այն ընտանիքների համար, որոնց սոցիալ-տնտեսական կարգավիճակի վարկանիշը 70000-ից բարձր է և 150000-ից պակաս կամ հավասար է, բացառությամբ Թբիլիսիի քաղաքապետարանի վարչական սահմաններում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքների:
Ամեն ամիս սուբսիդավորվում է ոչ ավելի, քան 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ մեկ կՎտժ-ի համար 3,5 թեթրիի չափով։ Ջրի համար տարեկան հատկացվում է 100 լարի վաուչեր։
Սոցիալապես անապահով ընտանիքները ինքնաբերաբար կսուբսիդավորվեն:tv9news.ge